Թոմաս
Վալտեր
Բուխհոլցը
ծնվել է 1961թ. օգոստոսի 27–ին
Այզենախ
քաղաքում:
Երաժշտական
կրթությունը նա
ստացել է շատ
վաղ հասակում:
Դպրոցի
ավարտին հաջորդել
է
մասնագիտական
կրթությունը
Լայփցիգ
քաղաքի
Բլյութներ
դաշնամուրային
գործարանում:
1983-1988 թթ. ուսանել
է Լայփցիգի
Երաժշտության
և Թատրոնի
բարձրագույն ուսումնական
հաստատությունում՝
մեներգություն
(ուսուցիչ՝
Փլոս), կոմպոզիտորական
գործ
(ուսուցիչ՝
Նոյբերտ),
մանկավարժություն՝
Մելհորն:
1989-1991 թթ. մասնակցել
է պրոֆ. Ռուտ
Ցեխլինի դասընթացներին՝
Բեռլինի
Արվեստի Ակադեմիայի
կոմպոզիտորական
բաժնում:
Կոմպոզիտորական
դասընթացներ
է ստացել նաև պրոֆ.
Կելտեբորնի,
Վ.
Լուտոսլավսկու,
Ջ. Քեյջի և
ուրիշների
մոտ:
1988-1992 թթ. եղել է գիտական
ասիստենտ Հալլե-Վիթենբերգի
Մարտին-Լութերի
անվան համալսարանի
երաժշտության
ամբիոնի
թեորիայի բաժնում:
1993-1995 թթ. աշխատել
է Հայնրիխ-Շյուց
Ակադեմիայում
որպես գիտաշխատող:
մինչև 1999 թ.
եղել է գիտական
աշխատող
Հալլե քաղաքի
Հենդելի տուն
թանգարանում:
1999 թ. ստացել է
Երևանի
Կոմիտասի
անվան
Պետական Կոնսերվատորիայի
պրոֆեսորի
կոչում:
Անցկացրել է դասախպսություններ
և սեմինարներ Լայփցիգի
Երաժշտության
և Թատրոնի
բարձրագույն
հաստատությունում
ինչպես նաև այլ
ուսումնական և
ստեղծագործական
կենտրոններում:
1996 թ-ից Բուխհոլցը
Սաքսոնիա-Անհալտ
երկրամասի
կոմպոզիտորների
միության
նախագահն է և
արդի
երաժշտության
«Hallische Musiktage» փառատունի
ղեկավարը:
1999-2003 թթ. նա եղել
է Միջին
Գերմանիայի
Արդի Երաժշտության
Մշտական
Կոնֆերանսի նախագահ:
Թ. Բուխհոլցի
գործերը
կատարվել են
տարբեր եվրոպական
երկրներում և
Ամերիկայում,
մոտ 80 գործ
հրատարակվել
են:
Բուխոլցը մասնակցել
է տարբեր
միջազգային
կոնֆերանսների
և սեմինարների
նվիրված Արդի
Երաժշտության՝
Ուֆայում,
Պետերբուրգում,
Ռիգայում,
Երևանում, Բադ
Քյոստրիցում,
Միխաելշտայնում
և այլուր: